Ալլա Պուգաչովային կստուգեն ռուսական բանակը վարկաբեկելու համար

10:56   21 սեպտեմբերի, 2022

Ռուսական էստրադայի երգչուհի Ալլա Պուգաչովային կստուգեն ռուսական բանակը վարկաբեկելու համար՝ իրեն օտարերկրյա գործակալ ճանաչելու խնդրանքով գրառման պատճառով։ Այս մասին հայտնում է «Осторожно, новости» Telegram-յան ալիքը։

Համապատասխան հայտարարությամբ դատախազություն է դիմել Մոսկվայի մարզի մի բնակիչ։ Նրա կարծիքով՝ արտիստուհու դիմումում հիմքեր չկան՝ իրեն օտարերկրյա գործակալի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ, սակայն գրառումը պարունակում է վիրավորանքներ Ռուսաստանի զինված ուժերի հասցեին։

Այդ պատճառով նա դիմել է իրավապահ մարմիններին եւ խնդրել ստուգել կատարողին՝ «օտարերկրյա աջակցություն» ստացած անօրինական գործողությունների եւ ՌԴ զինված ուժերի օգտագործումը վարկաբեկելուն ուղղված հրապարակային գործողությունների համար։

Սեպտեմբերի 18-ին Պուգաչովան խնդրել է, որպեսզի ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի նման իրեն էլ ճանաչեն որպես օտարերկրյա գործակալ։



© NEWS.am STYLE