Թոմ Հարդին հաղթել է բրազիլական ջիու-ջիցուի մրցույթում

16:27   21 սեպտեմբերի, 2022

Թոմ Հարդին մրցել է բրազիլական ջիու-ջիցու մարզաձեւում։ Դերասանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

Մրցույթը տեղի է ունեցել բրիտանական Միլթոն Քեյնս քաղաքի Oakgrove։ Հաղթողի վկայականը շնորհվել է Էդվարդ Հարդիին (դերասանի ծննդյան անունը): Նրա որոշ հակառակորդներ ցնցվել են՝ ռինգում տեսնելով հոլիվուդյան աստղին։

c1a4f78bf11e53f711abe4f6130ee3db_ce_1200x798x0x200_cropped_666x444.jpg (88 KB)

Բրազիլական ջիու-ջիցուն հայտնի է ցավոտ եւ խեղդող տեխնիկայով, ինչպես նաեւ գետնի վրա ըմբշամարտով։ Օգոստոսին Հարդին կարողացավ հաղթել Վուլվերհեմփթոնում անցկացվող ջիու-ջիցուի բաց առաջնությունում։ Զուգահեռաբար, Հարդին զբաղված է «Վենոմ 3»-ի նախապատրաստմամբ, որի սցենարը նա է գրել։



© NEWS.am STYLE