Սերգեյ Բուրունովը շտապ հոսպիտալացվել է

11:37   21 սեպտեմբերի, 2022

Mash Telegram հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ռուս դերասան Սերգեյ Բուրունովը շտապ հոսպիտալացվել է Covid-19-ով։ Դերասանը վիճակը գնահատվում է միջին ծանրության։

«Полицейский с рублевки» ֆիլմի աստղը հիվանդանոցում է հայտնվել սեպտեմբերի 20-ին՝ հազի, շնչառության եւ մկանային ցավերի գանգատներով։ Բուրունովը հիվանդացել է սեպտեմբերի 14-ին, կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է եղել։ Արտիստը որոշել է տանը մնալ, սակայն մի քանի օր անց ինքնազգացողությունը վատացել է։



© NEWS.am STYLE