«Մեր ոգին դիմադրել ու հաղթել գիտի, արարել ու նորը ստեղծել գիտի»․ Միքայել Ոսկանյան

11:19   21 սեպտեմբերի, 2022

Երաժիշտ Միքայել Ոսկանյանը, ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով հայի ոգուն։

«Հայաստանին պինդ հայ է պետք։ Խուճապը միայն մեզ թուլացնում է։

Վերջ տվեք վախին, տագնապին, խուճապին և ողբին։ Հայոց պատմության ընթացքում սրանից շատ ավելի վատ ժամանակներ ենք ունեցել։ Վերապրելու ենք, վերածնվելու ենք, վեր ենք հառնելու։

Մեր ոգին դիմադրել ու հաղթել գիտի, արարել ու նորը ստեղծել գիտի», - գրել է Միքայելը։



© NEWS.am STYLE