«Օսկարյան» ապտակից հետո Ուիլ Սմիթը ստացել է առաջին դերը

17:51   21 սեպտեմբերի, 2022

Դերասան Ուիլ Սմիթը կլինի պրոդյուսերը եւ հավանաբար կնկարահանվի գիտաֆանտաստիկ «Brilliance» («Օժտվածները») ֆիլմում: Սա 2022 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ Քրիս Ռոքի դեմքին հասցված սկանդալային ապտակից հետո Սմիթի առաջին նախագիծն է։  

Ֆիլմը հիմնված է Մարկուս Սեյկայի համանուն վեպի վրա։ Սյուժեն կպատմի դաշնային գործակալ Նիկ Կուպերի մասին, որն ապագայում կգտնի գերշնորհալի երեխաներին։ Ինքը՝ Կուպերը նույնպես օժտված է գերունակություններ եւ գերշնորհալի դուստր ունի, որի փրկությունը դառնում է նրա գլխավոր խնդիրը։

Ֆիլմի ռեժիսորը կրկնակի օսկարակիր Շարմին Օբայդ Չինոյն է, որն աշխատել է «Միսս Մարվել»-ի վրա: Գրողը եւ համապրոդյուսերը Ակիվա Գոլդսմանն է։

Այս տարի Սմիթը պետք է հայտնվեր նաեւ Apple TV+-ի «Ազատագրում» պատմական դրամայում: Թողարկումը չեղարկվել է «Օսկար»-ի սկանդալի պատճառով։ Դերասանին նաեւ արգելել են տասը տարով ներկայանալ Ակադեմիայի միջոցառումներին։



© NEWS.am STYLE