Մահացել է «Խաղաթղթե տնակ»-ի դերասանուհի Մարվա Հիքսը

18:09   21 սեպտեմբերի, 2022

66 տարեկանում մահացել է դերասանուհի եւ երգչուհի Մարվա Հիքսը։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։

Հիքսը մահացել է Նյու Յորքում, նրա ներկայացուցիչը հաստատել է դերասանուհու մահը։ Մահվան պատճառը չի հաղորդվում։

Աստղն իր երաժշտական ​​կարիերան սկսել է եւ իր դեբյուտային ալբոմը թողարկել է 1991 թվականին՝ «Never Been in Love Before» սինգլով։ Հիքսը հյուրախաղերի ժամանակ դուետ է արել Մայքլ Ջեքսոնի եւ Սթիվի Ուանդերի հետ։

Հիքսը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Աստղային ճանապարհը. Վոյաջեր»-ը, «Խաղաթղթե տնակ»-ը, «Սեւ ցուցակ»-ը: Արտիստուհին անեւ ակտիվորեն հանդես է եկել Բրոդվեյի բեմում՝ «Առյուծ արքա», «Քերոլայն կամ փոփոխություններ» եւ «Լենա Հորն․ լեդին եւ նրա երաժշտությունը» ներկայացումներում։



© NEWS.am STYLE