«Կուզեի՞ք լինել հերոսածին ծնողի հերոս տղա, աշխատավարձի մուրացկաններ․․․»․ Նաիրա Մովիսիյան

14:35   21 սեպտեմբերի, 2022

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն «Ինստագրամ» սոցիալական ցանցի Stories բաժնում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր՝ սեպտեմբերի 21-ի առավոտյան զոհված զինծառայողների ծնողների հանդեպ ուժային կառույցների ներկայացուցիչների կողմից ցուցաբերած վերաբերմունքին։

307927731_5848158375216645_577756321189926997_n.jpg (337 KB)

«Ու էս հրաշք լույսերը ձեր նմանների համար կռիվ են տվել, ձեր նմանների, որ ցեղ չդառնաք, ունենաք հայրենիք, ձեր նմանների, որ հերոսներ ծնած ու ձեր կյանքերի համար կյանք տված ծնողների շպրտե՞ք գնդակի պես աջ ու ձախ․․․ Կուզեիք լինել հերոսածին ծնողի հերոս տղա, աշխատավարձի մուրացկաններ․․․ Դուք հայրենիք պահելու երդում եք տվել, որ ստամոքս, առավել եւս թրքանման շների։ Այո, մենք ենք մեղավոր՝ ես եւ նման լիքը դրական ու լավ մտածող հայեր․․․ որ ձեր էլ ենք մարդահաշիվ արել ու ամեն տեսնելիս բարի ծառայություն մաղթել․․․ Սա քաղաքականության հետ կապ չունի, սա հայրենակործան գաղափարային մի սանդղակ է, որն անցնելն անթույլատրելի էր․․․», - գրել է դերասանուհին՝ կիսվելով զոհված տղաների լուսանկարներով։



© NEWS.am STYLE