«Ո՞նց կարող եք նման կերպ վարվել մեր երկրի համար իրենց կյանքը տված զինվորների մայրերի հետ»․ Քրիստինա Եղոյան

15:09   21 սեպտեմբերի, 2022

Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանն «Ինստագրամ» սոցիալական ցանցի Stories բաժնում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր՝ Անկախության տոնին զոհված զինծառայողների ծնողների հանդեպ ուժային կառույցների ներկայացուցիչների կողմից ցուցաբերած վերաբերմունքին։

307652899_806941913788390_4621531697896896677_n.jpg (133 KB)

«Ո՞նց կարեք եք տենց վարվել մեր երկրի համար իրենց կյանքը տված զինվորների մայրերի հետ, ո՞նց։ Նրանք մեր, բոլորիս մայրերն են։ Նրանք այսօր սեւազգեստ են իմ, ձեր ու մեր հայրենիքի ներկայիս կյանքի ու ապագայի համար։ Ու թող չգտնվի մեկը, ով պատճառներ կներկայացնի էս վարքագծի համար։ Ինձ համար յուրաքանչյուր պատճառ անընդունելի է, երբ խոսքը վերաբերում է իմ եւ ձեր համար կյանքը զոհած զինվորի ծնողներին։ Ներիր, զինվոր», - գրել է Քրիստինան։



© NEWS.am STYLE