Քիմ Քարդաշյանը Stuart Weitzman-ի նոր գովազդային արշավի դեմքն է

11:31   22 սեպտեմբերի, 2022

Ամերիկահայ հեռուստաաստղ եւ մոդել Քիմ Քարդաշյանը դարձել է Stuart Weitzman ապրանքանիշի նոր գովազդային դեմքը՝ սեւ ու սպիտակ երանգների լուսանկարներով ցուցադրելով աշնանային կոշիկների նոր մինիմալիստական հավաքածուն:

View this post on Instagram

A post shared by Kim Kardashian (@kimkardashian)

«Քիմը մարմնավորում է կնոջը, որի համար ես հագուստներ եմ ստեղծում: Նա լի է էնտուզիազմով եւ ապրում է իր կանոններով։ Անկախ նրանից, դրանք գունավոր բարձրաճաշակ կոշիկներ են, սանդալներ կամ ռազմական ​​կոշիկներ, ես հուսով եմ, որ կանայք իրենց անկասելի կզգան SW-ի ցանկացած կոշիկի կրելիս», - նշել է ապրանքանիշի դիզայնի ղեկավար Էդմունդո Կաստիլյոն:

Լուսանկարներն արվել են լուսանկարիչ Մարիո Սորենտիի կողմից:

Արշավը Stuart Weitzman-ի համագործակցության ընդլայնումն է Vital Voices Global Partnership ոչ առեւտրային կազմակերպության հետ, որը ջակցում է կին առաջնորդներին՝ տնտեսական հզորացման եւ քաղաքական կյանքին մասնակցության հարցերում:



© NEWS.am STYLE