Կծնվի Մարկ Ցուկերբերգի 3-րդ երեխան

10:37   22 սեպտեմբերի, 2022

Ամերիկացի ծրագրավորող, Meta ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ու կինը`Պրիսցիլա Չանը սպասում են իրենց 3-րդ երեխային: Այս մասին սոցիալական ցանցերի իր էջերում հայտնել է գործարարը:

View this post on Instagram

A post shared by Mark Zuckerberg (@zuck)

«Լիքը սեր: Ուրախ եմ հայտնել, որ Մաքսիմն ու Ավգուստը եկող տարի փոքրիկ քույրիկ կունենան», - իր եւ կնոջ լուսանկարին կից գրել է Ցուկերբերգը՝ առանց կնոջ վիճակի մասին տեղեկություններ հայտնելու:

2012 թվականի մայիսի 19-ին Մարկ Ցուկերբերգն ամուսնացել էր իր վաղեմի ընկերուհու՝ Պրիսցիլա Չանի հետ: Զույգը միջոցառումը կազմակերպել էր Պրիսցիլայի պատվին, քանի որ նա ասպիրանտուրան էր ավարտել, սակայն, երբ ժամանել էին նրանց ընտանիքներն ու ընկերները, նրանց հայտնել էին, որ այդ օրը իրենց հարսանիքն է: Զույգը երկու դուստր ունի՝ Մաքսիմը եւ Ավգուստը:



© NEWS.am STYLE