Ադամ Սենդլերը վիրահատվել է, որից հետո տեղաշարժվում է ձեռնափայտով

14:17   22 սեպտեմբերի, 2022

Հումորային ժանրի հայտնի դերասան Ադամ Սենդլերը վիրահատվել է, որից հետո դժվարանում է քայլել եւ տեղաշարժվում է միայն ձեռնափայտի միջոցով, հայտնում է The Sun պարբերականը:

Սեպտեմբերի սկզբին պապարացիները նկատել էին դերասանին ձեռնափայտով քայլելիս`մեկ ոտքի վրա հազիվ հենված: Սկզբում լրագրողները չէին կարողացել պարզել, թե ինչ է պատահել, սակայն նախօրեին հայտնի է դարձել, որ դերասանը ազդրի վիրահատության է ենթարկվել եւ դեռեւս դժվարանում է միայնակ քայլել:

Երեկ նրան նկատել են քնոջ եւ երեխաների հետ զբոսնելիս. ամենայն հավանականությամբ դերասանն ապաքինվում է:

Ադամ Սենդլերի վերջին ֆիլմը Breaking Through the NBA-ն է, որում նա նկարահանվել է Քուին Լատիֆայի, Բեն Ֆոսթերի, Ռոբերտ Դյուվալի եւ այլոց խաղընկերությամբ։

Աղբյուր` Peopletalk



© NEWS.am STYLE