«Խնդրում ենք կանգնել Հայաստանի կողքին՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան». հայ դիզայներները Միլանում իրենց ձայնն են բարձրացրել

09:59   22 սեպտեմբերի, 2022

Միլանում ընթացող Emerging Talents Milan նորաձեւության միջոցառման ընթացքում հայ դիզայներներն աշխարհին կոչ են արել Հայաստանի կողքին լինել`դատապարտելով ադրբեջանական ագրեսիան:

View this post on Instagram

A post shared by Fashion & Design Chamber (@fdc_armenia)

Հագուստների ցուցադրությունը սկսելուց առաջ մեծ էկրանին է հայտնվել հետեւյալ գորւթյունը. «Մինչեւ ցուցադրությունը սկսելը, հայ դիզայներները բարձրացնում են իրենց ձայնը եւ խնդրում կանգնել Հայաստանի կողքին՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան»:

Հաղորդագրության ավարտին հայ դիզայներները`Stand with Armenia գրությամբ շապիկներով, ոտքի են կանգնել հանդիսատեսի միջից եւ բարձրացել պոդյում: Քայլը հանդիսատեսի շրջանում ծափահարություններով է ընդունվել:

307821490_421732403204377_2141493983942301655_n.jpg (86 KB)

307949940_504645844372722_8740508938162279828_n.jpg (95 KB)

Նորաձեւության եւ դիզայնի պալատ ՀԿ-ը իր ինստագրամյան էջում տարածել է տեսանյութն ու լուսանկարները՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի 13 -ին Ադրբեջանը հարձակում է սկսել եւ ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք, որի հետեւանքով զոհվել են հարյուրավոր զինվորներ, խաղաղ բակիչներ, գնդակոծվել են տներ եւ ենթակառուցվածքներ, սպանվել եւ անդամահատվել է 3 երեխաների մայր:

307872358_1484998658640271_8324903968621145187_n.jpg (54 KB)

Ցուցադրությանը մասնակցել են Վահան Խաչատրյանը, Ֆաինան, Արիգա Թորոսյանը եւ Նելլի Սերոբյանը, ինչպես նաեւ LOOM Weaving, Kivera,  RUZANE (Ռուզաննա Վարդանյան), SONCESS եւ Just Black ապրանքանիշները ներկայացնող դիզայներները:



© NEWS.am STYLE