Արքայազն Հարրի եւ կինը թագուհու հուղարկավորությունից հետո վերադարձել են ԱՄՆ

16:21   22 սեպտեմբերի, 2022

Արքայազն Հարրի եւ կինը Եղիասաբեթ II թագուհու հուղարկավորությունից հետո վերադարձել են ԱՄՆ, հայտնում է E! News-ը:

Սասեքսի դուքսն ու դքսուհին ավելի քան երկու շաբաթ եղել են Մեծ Բրիտանիայում եւ արդեն վերադարձել են տուն՝ Մոնտեսիտո:

Վերջին շաբաթների ընթացքում սեպտեմբերի 5 -ին Սասեքսի դքսուհին ելույթ է ունեցել Մանչեսթերում կայացած երիտասարդ առաջնորդների One Young World Summit ֆորումի ընթացքում: Սեպտեմբերի 8-ին, թագուհու վատառողոջ լինելու մասին իմանալուց հետո, արքայազն Հարրին մեկնել է Շոտլանդիա`Բալմորալում գտնվող արքայական ամրոց, սակայ ն չի հասցրել տեսնել տատիկին: Զույգը սեպտեմբերի 10-ին, արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի հետ, հանդիպել են Վինձորյան ամրոցի մոտ հավաքված բրիտանացիներին, իսկ ամսի 14-ին մասնակցել թագուհու հրաժեշտի արարողությանը, որը տեղի է ունեցել Ուեսթմինսթերյան ամրոցում: Սեպտեմբերի 19-ին Սասեքսի իշխանական զույգը մասնակցել է Եղիսաբեթ II-ի հուղարկավորությանը, ապա մեկնել ԱՄՆ:



© NEWS.am STYLE