Քլոե Քարդաշյանն առաջին անգամ ցույց է տվել փոխնակ մոր օգնությամբ ծնված որդուն

17:37   22 սեպտեմբերի, 2022

Օգոստոսի սկզբին հայտնի էր դարձել, որ Քարդաշյան-Ջեներ ընտանիքում համալրում կա. Քլոեն եւ Թրիսթան Թոմփսոնը փոխնակ մոր օգնությամբ որդի էին ունեցել: Աստղերը երեխային թաքցրել էին աչքերից:

632c21d1440aff0d802de543-900x.jpg (33 KB)

Փոքրիկը երեւում է շոուի երկրորդ եթերաշրջանում, որի ընթացքում Քիմի կրտսեր քույրը զանգահարում է խնամիներին՝ նրանց ընտանիքի նոր անդամի հետ ծանոթացնելու համար: Նա շատ երջանիկ տեսք ունի:

Այնուամենայնիվ, հակառակ երեխայի ծննդին, Քլոեն չի պատրաստվում մտերմանալ Թրիսթանի հետ:

Հիշեցնենք, որ աստղերը բաժանվել են 2019 թվականին`բասկետբոլիստի անվերջ դավաճանությունների պատճառով: Նորածին որդուց զատ զույգը եւս մեկ դուստր ունի`Թրյուն:



© NEWS.am STYLE