«Ռիվերդեյլի» դերասանը մորը սպանելու համար ցմահ ազատազրկման է դատապարտվել

10:33   23 սեպտեմբերի, 2022

Բրիտանական Կոլումբիայի Վանկուվերի Գերագույն դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 24-ամյա դերասան Ռայան Գրենթեմին։ Այս մասին հայտնում է People-ը։

Գրենթեմը 2020 թվականի մարտին իրեն մեղավոր է ճանաչել մոր՝ Բարբարա Ուեյթի սպանության մեջ։ Նա 14 տարի պայմանական վաղաժամկետ ազատման իրավունք չի ունենա։

Արտիստը բանտում նաեւ հոգեբուժական բուժում է ստանում: Նրա փաստաբանը պատմել է, որ Գրենթեմը դատավճռից «ցնցված չէ»:

Դերասանը 21 տարեկան էր, երբ դաշնամուր նվագելու ժամանակ կրակել է իր մորը գլխին: Ավելի վաղ Գրենթեմը հայտարարել էր, որ նա կրակել է մորը, քանի որ չի ցանկացել, որ նա ականատես լինի Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոյի սպանությանը: Դերասանը շեշտել է, որ իր մոր մահից անմիջապես հետո պատրաստվում էր հաշիվները մաքրել քաղաքական գործչի հետ:



© NEWS.am STYLE