Հայտարարվել է «Ձերդ գերազանցություն» սերիալի երկրորդ սեզոնի թողարկման ամսաթիվը

17:19   23 սեպտեմբերի, 2022

Showtime ալիքը ներկայացրել է կադրերը եւ հայտարարել «Ձերդ գերազանցություն» քրեական շոուի երկրորդ սեզոնի մոտալուտ պրեմիերայի մասին։ Բրայան Քրենսթոնի դրաման էկրաններ կվերադառնա դեկտեմբերի 9-ին։

Նախագիծն առաջին անգամ թողարկվել է 2020 թվականին եւ պատմում էր կոռումպացված դատավոր Մայքլ Դեսիատոյի (Քրենսթոն) մասին, ում որդին պատահաբար սպանություն է կատարում։ Հույս ունենալով փրկել իր երեխային՝ հերոսը որոշում է անհետացնել հետքերը, ինչը միայն ավելի է վատացնում իրավիճակը։

«Ձերդ գերազանցություն»-ն իսրայելական «Դատավորը» հեռուստասերիալի անգլալեզու ռիմեյքն է։ Երկրորդ եթերաշրջանում ֆիլմում կներկայանան նաեւ Մայքլ Ստուլբարգը, Հոուփ Դեւիսը, Մարգո Մարտինդեյլը, Ռոզի Պերեսը եւ այլք, ընդհանուր առմամբ նախատեսվում է տասը նոր սերիա։

Օլեգ Մենշիկովի մասնակցությամբ «Ձերդ գերազանցության» ռուսական ադապտացիայի թողարկումը տեղի է ունեցել անցյալ տարի։ Երկրորդ սեզոնը նախատեսված է Start հարթակի համար 2023 թվականին։



© NEWS.am STYLE