Սկսվել է «Եվ պարզապես այնպես…» սերիալի երկրորդ սեզոնի արտադրությունը

18:41   23 սեպտեմբերի, 2022

Մեկնարկել է HBO Max-ի «Եվ պարզապես այնպես․․․» սերիալի արտադրությունը (բնօրինակում՝ «And Just Like That...»), որը դարձավ «Սեքսը մեծ քաղաքում» ժապավենի շարունակությունը։ Այս մասին հայտնի է դարձել շոուի դերասանների սոցիալական ցանցերից։

1663856674879699.jpg (53 KB)

Սառա Ջեսիկա Փարքերը, ով խաղացել է գլխավոր դերը`Instagram- ում կիսվել է առաջին լուսանկարներով։ Դրվագի անվանումը դերասանուհին ծածկել է։ Սառա Ռամիրեսը, որը հանդես է եկել կատակերգու Չէ Դիազի դերում նմանատիպ հրապարակում է արել։

Նոր դրվագները կնկարահանի Մայքլ Պատրիկ Քինգը, ով աշխատել է օրիգինալ շոուի եւ «Եվ պարզապես այնպես․․․»-ի առաջին սեզոնի վրա: Շարունակության մեջ կհայտնվեն Սինտիա Նիքսոնը եւ Քրիստին Դեւիսը: Սպասվում է, որ Ջոն Քորբեթը կվերադառնա Էյդան Շոուի դերին։



© NEWS.am STYLE