«Մի՞թե այն փաստը, որ Եվրամիությունը Ադրբեջանի գազի կարիքն ունի, վերջինիս սպանելու իրավունք է տալիս»․ Արա Մալիկյան

11:28   23 սեպտեմբերի, 2022

Աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանն (ծնունդով Լիբանանից է, ապրում է Մադրիդում, Մադրիդի Թագավորական օպերայի առաջին ջութակն է) «Ինստագրամ» սոցիալական ցանցում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանին սկսած պատերազմին։

View this post on Instagram

A post shared by Ara Malikian (@aramalikian)

«Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական բանակը հարձակում է սկսել հայկական տարածքի վրա։ Հարյուրավոր հայ քաղաքացիական զոհվեցին, իսկ ադրբեջանական բանակը ներխուժեց հայկական տարածքի մի մասը։ Աշխարհում բոլոր միջազգային լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները լռեցին այս բարբարոսության մասին։

Մի՞թե աշխարհում մի քաղաքացու կյանքն ավելի կարեւոր է, քան մյուսինը: Մի՞թե բոլոր կյանքերը չպետք է հավասար լինեն, թե՞ այն փաստը, որ Եվրամիությունը Ադրբեջանի գազի կարիքն ունի, վերջինիս ներխուժելու եւ սպանելու իրավունք է տալիս։ Սրտումս այնքան հարցեր կան, որ ուղեղս չգիտի ինչպես պատասխանել...», - գրել է երաժիշտը։

 



© NEWS.am STYLE