Կորոնովիրուսով հոսպիտալացվելուց հետո Սերգեյ Բուրունովը դուրս է գրվել հիվանդանոցից

10:24   24 սեպտեմբերի, 2022

Դերասան Սերգեյ Բուրունովը դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է արտիստի օգնական Անաստասիա Սայֆուլինան։

Մենեջերի խոսքով՝ դերասանն իրեն լավ է զգում եւ կապաքինվի։

Ավելի վաղ Բուրունովը հայտնել էր, որ գտնվում է բուժհաստատությունում՝ կորոնավիրուսի թեստի դրական արդյունքով։ Այնուամենայնիվ, դերասանը երկրպագուներին խնդրել է չանհանգստանալ իր առողջության համար։ Նրա խոսքով, թեեւ ինքը հիվանդացել է, «դրանում վատ բան չկա»։ Բուրունովը նշել է, որ հոսպիտալացվելու որոշում է կայացրել, քանի որ «անհանգիստ» մարդ է։



© NEWS.am STYLE