Ջիգանը դանակով սպառնացել է կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի խորհրդավոր երկրպագուին

11:18   24 սեպտեմբերի, 2022

Բլոգեր Օքսանա Սամոյլովան Instagram-ում դժգոհել է, որ անհայտ երկրպագուն իրեն անընդհատ ծաղիկներ է ուղարկում։ Նա վստահեցրել է, որ իր ամուսին Ջիգանը կապ չունի այդ նվերների հետ։

«Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում։ Սա ինչ-որ կատակ է: Էլ ավելի շատ ծաղիկներ են առաքել: Ես կասկածում եմ Դենիսին (Ջիգանի իսկական անունը), բայց նա ասում է՝ ոչ։ Նա զայրանում է եւ հարցնում, թե ով է ծաղիկներ ուղարկում », - պատմել է Սամոյլովան:

Բլոգերի խոսքով՝ ինքը ծաղիկների մեջ չի կարողացել առեղծվածային երկրպագուի ոչ մի գրություն գտնել։ Ջիգանն իր հերթին վստահեցրել է, որ ինքը չի մասնակցում դրան, եւ նույնիսկ տեսախցիկի առջեւ դանակ է ցույց տվել։ Սրան ի պատասխան՝ Սամոյլովան նշել է, որ իրավիճակը թեժանում է, եւ խնդրել է դադարեցնել ծաղիկներ ուղարկելը։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE