Բուզովան Instagram-ում կորցրել է 23 միլիոն հետեւորդ

14:23   24 սեպտեմբերի, 2022

Օլգա Բուզովան Instagram-ի «բագ»-ի պատճառով կորցրել է 23 միլիոն բաժանորդ։ Տեխնիկական սխալի պատճառով երգչուհու անձնական բլոգն այժմ ունի 100 հազարից քիչ հետեւորդ, գրում է PEOPLETALK Telegram-յան ալիքը։

Նման խնդրի առաջ է կանգնել նաեւ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը՝ այժմ նրա Instagram-ն ունի ընդամենը 9,6 հազար բաժանորդ, թեեւ նախկինում մոտ 22 միլիոն էր։Սակայն սոցցանցի ոչ բոլոր օգտատերերն են տեսնում այս վիզուալ «բագ»-ը։ Instagram-ը դեռեւս չի մեկնաբանել տեխնիկական խնդիրը:



© NEWS.am STYLE