«Գահերի խաղ»-ի աստղը կնկարահանվի մոլագարների մասին կատակերգությունում

20:18   24 սեպտեմբերի, 2022

«Գահերի խաղը» սերիալի դերասանուհի Լինա Հիդին, ըստ Deadline-ի, կնկարահանվի «Svalta» կատակերգական թրիլլերում:

Ֆիլմը պատմում է մի ընտանիքի մասին, ով արձակուրդ է գնացել հեռավոր կղզի՝ մութ անցյալով։ Այնտեղ ազատ շրջում է մի մոլագար։ Սակայն ճանապարհորդներն այս մասին կիմանան արդեն ժամանելուն պես: Նրանք չպետք է ապավինեն տեղացիների օգնությանը:

Ռեժիսորները Ստեֆեն Հարսը եւ Ֆլիպ Վան Դեր Կույլն են։ Բացի Հիդից, նախագծում ներգրավված է նաեւ Նիք Ֆրոստը։

Նկարահանումները կսկսվեն հաջորդ տարի։ Դրանք տեղի կունենան Ֆինլանդիայում։



© NEWS.am STYLE