44-ամյա Օլգա Օռլովան սպասում է երկրորդ երեխայի ծնունդին

13:12   24 սեպտեմբերի, 2022

Անցյալ տարի «Блестящие» խմբի նախկին մեներգչուհի Օլգա Օռլովան ամուսնացավ։ Երգչուհու ընտրյալի մասին շատ բան հայտնի չէ՝ նրա անունը Վալերի է, նա բիզնեսով է զբաղվում եւ նրանից մեծ է 10 տարով։ Նախօրեին զույգը կիսվել է ուրախալի լուրով՝ նրանք երեխայի են սպասում։ Օռլովան իր սոցցանցերում հուզիչ տեսանյութ է հրապարակել լողափից, որտեղ երգչուհին լողազգեստով ցուցադրում է իր կարգավիճակը։

«Մի դադարեք հույս ունենալ, շարունակեք երազել: Հրաշքներ տեղի են ունենում, եթե հավատում ես դրանց», - հրապարակումը մակագրել է Օլգան։



© NEWS.am STYLE