The Sun. Եղիսաբեթ II թագուհու մահվան օրը արքայազն Հարրին Մեգան Մարքլի պատճառով վիճել է հոր հետ

15:41   24 սեպտեմբերի, 2022

The Sun-ի թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Եղիսաբեթ II թագուհու մահվան օրը արքայազն Հարին Մեգան Մարքլի պատճառով լուրջ կոնֆլիկտ է ունեցել հոր հետ։ Չարլզ III թագավորը կրտսեր որդուն խնդրել է կնոջն իր հետ Շոտլանդիա չտանել։

Ենթադրաբար, հոր հետ վեճի պատճառով արքայազն Հարրին բաց է թողել ինքնաթիռը եւ չի հասցրել հրաժեշտ տալ տատիկին. նա Բալմորալ է ժամանել նրա մահվան մասին հայտարարությունից մեկուկես ժամ անց: Նույն օրը հայրը նրան հրավիրել է ճաշելու Բիրխալում՝ Չարլզ III-ի կալվածքում։ Փոխարենը, նա ճաշել է արքայազն Էդվարդի, նրա կնոջ՝ Ուեսեքսի կոմսուհի Սոֆիի եւ արքայազն Էնդրյուի հետ՝ նախքան Լոնդոն առաջին չվերթն իրականացնելը:

Հարրին այնքան զբաղված է եղել՝ փորձելով թույլտվություն ստանալ Մեգանին Բալմորալ տանելու համար, որ նա բաց է թողել թռիչքը։ Դրանից հետո նա այնքան է զայրացել, որ հրաժարվել է ընթրել հոր եւ եղբոր հետ։ Նա Բալմորալ է մեկնել առաջին իսկ հնարավորության դեպքում՝ հասնելու դեպի Լոնդոն առաջին չվերթին։

Չնայած դրան, արքայազն Հարին ավելի ուշ է միացել իր ընտանիքին։ Այսպիսով, արքայազն Հարրին, Մեգան Մարքլը, Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը միասին զննել են թագուհու հիշատակին բերված ծաղիկներն ու նվերները։

Սակայն ավելի ուշ արքայազն Հարրիի եւ նրա հոր միջեւ նոր կոնֆլիկտ է սկսվել։ Այս անգամ երեխաների՝ Արչիի եւ Լիլիբեթի կոչումների շուրջ։ Այսպիսով, իշխող միապետի թոռները ինքնաբերաբար ստանում են արքայազնի եւ արքայադստեր տիտղոսներ։ Թագավոր Չարլզ III-ը համաձայնել է, որ արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի երեխաները կրեն դրանք, սակայն երեխաները չեն ստացել իրենց տիտղոսները։ Սրա պատճառն այն է, որ արքայազն Հարրիի երեխաները չեն կատարի թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները։ Ըստ այդմ՝ նրանք չեն ստանա ոստիկանական պաշտպանություն, որը տրամադրվում է թագավորական ընտանիքի անդամներին։ Չնայած այն հանգամանքին, որ արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը, ըստ ինսայդերների, «շատ խոսակցություններ են ունեցել թագավորի հետ այս թեմայով», Չարլզ III-ը չի կատարել նրանց խնդրանքը: Ինչպես նշել են պալատին մոտ կանգնած աղբյուրները, արքայազն Հարրին եւ նրա կինը շատ են զայրացել թագավորի որոշումից։

Եղիսաբեթ II թագուհու հուղարկավորությունից անմիջապես հետո, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ին, արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը լքեցին Մեծ Բրիտանիան ու վերադարձան ԱՄՆ, որից հետո, ըստ ինսայդերների, թագավորական ընտանիքի անդամները «թեթեւ շունչ քաշեցին»:



© NEWS.am STYLE