Սիլվեստր Ստալոնեն եւ նրա կինը մտափոխվել են ու չեն ամուսնալուծվի

10:19   25 սեպտեմբերի, 2022

Դերասան Սիլվեստր Ստալոնեն և նրա կինը՝ Ջենիֆեր Ֆլավինը, չեն ամուսնալուծվի։ Այս մասին  հայտնում է Page Six-ը։

Հրատարակության տվյալներով՝ ամուսիններին հաջողվել է հարթել տարաձայնությունները։

«Նրանք որոշել են հանդիպել տանը, որտեղ զրուցել եւ կարողացել են հարթել իրենց տարաձայնությունները: Նրանք երկուսն էլ շատ երջանիկ են»,- ասել է դերասանի ներկայացուցիչը։

Զույգը հայց է ներկայացրել ամուսնալուծության վարույթը կարճելու համար։

Ստալոնեն եւ Ֆլավինն ամուսնացել են 1997 թվականին եւ ունեն երեք դուստր։



© NEWS.am STYLE