Ռուսական Առաջին ալիքը հերքել է «Ձայնը» հաղորդման փակման մասին լուրերը

23:24   24 սեպտեմբերի, 2022

Ռուսական Առաջին ալիքի մամուլի ծառայությունը հերքել է «Ձայնը» շոուի փակման մասին տեղեկությունը, որը տարածել են Telegram ալիքները։ Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Սա չի համապատասխանում իրականությանը», - հայտնել են մամուլի ծառայությունից։ -Հենց հիմա նկարահանում են մանկական «Ձայնը» շոուն։

Սեպտեմբերի 22-ին համացանցում տեղեկություն է հայտնվել «Ձայնը» հիմնական տարբերակի հնարավոր փակման մասին։ Ըստ աղբյուրների՝ փոխարենը եթեր կհեռարձակվի «Ֆանտաստիկա» շոուն, որի հաղորդավարը դարձել է Վադիմ Գալիգինը։



© NEWS.am STYLE