Էլթոն Ջոնը համերգային ծրագրով ելույթ է ունեցել Սպիտակ տանը

22:21   24 սեպտեմբերի, 2022

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը համերգով հանդես է եկել Վաշինգտոնի Սպիտակ տանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Գործակալության տվյալներով՝ երաժշտին հրավիրել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու նրա կինը՝ Ջիլ Բայդենը։

«Ջիլն ու ես Էլթոնին հրավիրեցինք Սպիտակ տուն՝ ամերիկացի ժողովրդի անունից շնորհակալություն հայտնելու նրան: Ինչպես շատ ամերիկացիներ, մենք սիրում ենք նրա երաժշտությունը: <…> երգերն ամեն օրը յուրահատուկ են դարձնում: <...> Այսօր մեզ հետ այնքան շատ մարդ կա, որոնց նա ազատություն է տվել»,- կիսվել է Բայդենը:

Night When Hope and History Rhyme համերգին հրավիրվել են մոտ 2000 հյուրեր, այդ թվում՝ ակտիվիստներ, օրենսդիրի ներկայացուցիչներ, ուսանողներ եւ ԱՄՆ նախկին առաջին տիկին Լորա Բուշը:



© NEWS.am STYLE