«Յուրյան ժամանակաշրջանի աշխարհը. տիրապետություն» ֆիլմը համաշխարհային վարձույթում ավելի քան 1 միլիարդ դոլար է հավաքել

17:27   25 սեպտեմբերի, 2022

Քոլին Թրեւորոուի գիտաֆանտաստիկ թրիլլերը՝ «Յուրյան ժամանակաշրջանի աշխարհը. տիրապետություն», որը թողարկվել է 2022 թվականի մայիսին, համաշխարհային վարձույթում ավելի քան 1 միլիարդ դոլար է հավաքել։ Այս մասին հայտնում է Collider-ը։

Այսպիսով, ժապավենը կրկնել է «Յուրյան ժամանակաշրջանի աշխարհը» եռերգության առաջին երկու մասերի հաջողությունները, որոնցից յուրաքանչյուրը հաղթահարել է միլիարդի սահմանագիծը։ Նախորդ երկու ֆիլմերն էլ պատմության ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմերի թոփ 15-ում են։

«Յուրյան ժամանակաշրջանի աշխարհը. տիրապետություն» ժապավենը շարունակում է մնալ 2022 թվականի ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմը։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE