HBO-ն թողարկել է «Իսկական դետեկտիվ»-ի չորրորդ սեզոնը, որը կրում է «Գիշերային որս» անվանումը

23:41   25 սեպտեմբերի, 2022

«Իսկական դետեկտիվ»-ի 4-րդ եթերաշրջանը պատրաստվում է թողարկման։ Այն կցուցադրվի HBO հեռուստաալիքով։

Նոր սեզոնը կթողարկվի «Իսկական դետեկտիվ․ գիշերային երկիր» (True Detective: Night Country) ենթավերնագրով։ Դրանում կնկարահանվեն Ջոն Հոքսը, Քրիստոֆեր Էքլսթոնը եւ Ֆիոնա Շոուն:

Չորրորդ եթերաշրջանը կպատմի Արկտիկայի հետազոտական ​​կայանի իրադարձությունների մասին, որտեղ վեց մարդ անհետ կորել է։ Ըստ Deadline-ի՝ այս գործը հետաքննելու են երկու խուզարկուներ, որոնց մարմնավորում են Ջոդի Ֆոսթերը եւ Կալի Ռեյսը:

Նոր «Իսկական դետեկտիվ»-ի դերասանների թվում են Ֆին Բենեթն ու Աննա Լեմբը։ Չորրորդ սեզոնի պրեմիերայի ամսաթիվը դեռ հայտնի չէ:



© NEWS.am STYLE