«Որքան տարբեր է հայացքը պատերազմից առաջ ու հետո․․․ աչքերը, զգացածդ ու սերը»․ Նազենի Հովհաննիսյան

11:23   25 սեպտեմբերի, 2022

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն «Ինստագրամ» սոցիալական ցանցում նոր գրառում է կատարել, որում կիսվել է պատերազմից առաջ եւ հետո տարբեր հայացքներ ունենալու, պատերզամի, հայրենիքի մասին իր մտքերով։

View this post on Instagram

A post shared by Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan)

«․․․Քանի-քանի տուն մնաց առանց ավյունի, առանց խառը թեմաներով քննարկումների կամ «ճշտով» իրենց ծնողներին բան բացատրողների...

Որքան տարբեր է հայացքը՝ պատերազմից առաջ ու հետո: Տարբեր են աչքերը, զգացածդ ու սերը:

Հայրենիքը ուզում ես գրկել ՝ որդուդ նման... պինդ գրկել ու ճզմել մեջդ, որ... չկորցնես:

Պատերազմը հավասարի նշան է դնում ամենուր. մեռնողն ու ապրողը նույնն են: Մեծ հարց է նույնիսկ ով է ապրողը՝ հանունի համար կյանքը տվա՞ծը, թե իբր ապրելով ամեն օր էն աշխարհ գնացողը...հանունի համար կյանք տվածներն անմահ են... մենք՝ անցողիկ...

Էդ հավասարի մեջ միայն սիրո ու ցավի պիկերն են, որ խախտում են... Սիրուց ծնված ցավի...

Մեր Գոյության հավասարման մեջ բոլորը անհայտ են, իսկ մեզ ասում են լուծեք...

Անլուծելի էդ հավասարումը լուծման մի ձև ունի միայն. սեր, գժի պես, անպարփակ ու խելահեղ կամքով սիրելը, ապրելը, շատանալը, իրար նկատմամբ էլ կիսատ չլինելը, մի ոտով ուրիշ երկրի ճամփեն չտրորելը... Սովորելը, զարգանալը, կարդալը, ուժեղանալը... լինելը», - գրել է Նազենին, ապա հավելել, որ մեր երկրի սիրտն ամեն մեկիս մեջ է։ Այդ սիրտը պիտի նորոգ պահենք, որ միշտ բաբախի:

 



© NEWS.am STYLE