Եղիսաբեթ II-ի կյանքի մասին պատմող «Թագը» պատմական դրամայի հինգերորդ սեզոնը կթողարկվի նոյեմբերի 9-ին։ Այս մասին հայտնի է դարձել Netflix-ի «Տուդում» միջոցառման ժամանակ՝ նվիրված ծառայության ապագա նախագծերին։
Նոր սերիաներում Անգլիայի թագուհուն, որը մահացել է 2022 թվականի սեպտեմբերի 8-ին 96 տարեկան հասակում, մարմնավորել է դերասանուհի Իմելդա Սթոնթոնը։ Նա փոխարինել է Քլեր Ֆոյին եւ Օլիվիա Քոլմանին, ովքեր մարմնավորել էին տիրակալին իր երիտասարդության եւ հասուն տարիքում։
Հինգերորդ եթերաշրջանի գործողությունները տեղի կունենա 1990-ականներին։ Սյուժեն կանդրադառնա արքայազն Չարլզի եւ արքայադուստր Դիանայի ամուսնալուծությանը, պահպանողական վարչապետ Ջոն Մեյջորի կառավարման տարիներին, ինչպես նաեւ, ենթադրաբար, Լեյբորիստական կուսակցության հաղթանակին՝ Թոնի Բլերի գլխավորությամբ 1997 թվականի ընտրություններում եւ Դիանայի մահին։
Աղբյուրը՝ Gazeta.ru