Ռեփեր Post Malone-ն հոսպիտալացվել է

20:06   25 սեպտեմբերի, 2022

Անցյալ շաբաթվա վերջին Post Malone-ն համերգ ունեցավ Սենթ Լուիսում: Ելույթի ժամանակ ռեփերն ընկել է եւ ստացել կողոսկրերի վնասվածք։ Կատարողը դրաբ նշանակություն չի տվել։ Տրամադրված բուժօգնությունից հետո նա շարունակել է կատարել իր հյատնի հիթերը։ Այնուամենայնիվ, լավ կլիներ, որ նա դա չաներ, քանի որ երեկ նա հոսպիտալացվել է։

Սոցցանցերի իր էջում ռեփերը հայտնել է, որ այժմ հիվանդանոցում է։ Նա արթնացել է «ծակող ցավով» եւ ստիպված է եղել անհապաղ դիմել բժշկի։ Վատ առողջական վիճակի պատճառով արտիստը չեղարկել է Բոստոնում կայանալիք համերգը։

«Բոստոն, ես բոլորիդ անսահման սիրում եմ», - իր խոսքը սկսել է ռեփերը: «Շրջագայության ժամանակ ես սովորաբար արթնանում եմ ժամը 16։00-ի սահմաններում, իսկ այսօր արթնացել եմ մարմնիս աջ մասի ճռռոցով: Անցած գիշեր լավ էի, բայց այս երեկո ինձ լավ չեմ զգում: Ինձ համար շատ դժվար է շնչելը, եւ ամեն անգամ, երբ շնչում կամ շարժվում եմ, սուր ցավեր եմ ունենում։ Հիմա մենք հիվանդանոցում ենք, բայց այս ցավի պատճառով ես չեմ կարող ելույթ ունենալ այս երեկո»,- գրել է նա:  Post Malone-ն նաեւ նշել է, որ համերգը կտեղափոխվի այլ օր, իսկ տոմսերը վավեր են եւ փոխանակում չեն պահանջում։



© NEWS.am STYLE