Ռեժիսոր դել Տորոն ցուցադրել է Netflix-ի համար «Պինոկիո»-յի ստեղծման գործընթացը

22:23   25 սեպտեմբերի, 2022

Ռեժիսոր Գիլյերմո դել Տորոն նկարահանել է «Behind the Scenes» տեսահոլովակ, որը ցույց է տալիս Netflix-ի համար «Պինոկիո» stop-motion մուլտֆիլմի աշխատանքը։ Տեսանյութը հրապարակվել է ծառայության YouTube-յան ալիքում։

Տեսանյութում ցուցադրվում է յուրաքանչյուր առանձին տեսարանի ընթացքը. օրինակ, ռեժիսորը ցուցադրում է կերպարների շարժումների ստեղծումը, ինչպես նաեւ աշխատանքը շրջակա միջավայրի վրա: Դել Տորոն հայտարարել է, որ «Պինոկիո»-յի վրա աշխատելու նպատակն է համատեղել ժամանակակից ստոպ-մոշն տեխնիկան ձեռագործ արձանիկների ստեղծման «արհեստավոր» ոճի հետ։

Բացի այդ, դել Տորոն ցուցադրել է մուլտֆիլմի աշխատանքի մեջ օգտագործված արձանիկները։ Այսպիսով, տեսահոլովակում ռեժիսորը կանգնած է Պինոկիոյի հսկայական գլխի կողքին, իսկ նրա ձեռքերում այս հեքիաթային կերպարի գաճաճ տիկնիկն է։ Կինոօպերատորի խոսքով՝ տարբեր կադրեր նկարահանելու համար անհրաժեշտ են տարբեր չափերի տիկնիկներ։

Դել Տորոյի ֆիլմի պրեմիերան տեղի կունենա BFI Լոնդոնի կինոփառատոնում հոկտեմբերի 5-ից 15-ը: Մուլտֆիլմը հասանելի կլինի Netflix-ում դեկտեմբերի 9-ին։



© NEWS.am STYLE