«Վիշապի տունը» սերիալի նոր դրվագում փոխարինել են երկու գլխավոր դերասանուհիներին

10:11   26 սեպտեմբերի, 2022

Նախօրեին թողարկվել էր «Վիշապների տունը» խոստումնալից սերիալի հերթական դրվագը։

Վցերորդ սերիան հեռուստադիտողներին կտեղափոխի ապագա՝ 10 տարով։ Շատ դերասաններ չափազանց երիտասարդ տեսք ունեն՝ 10 տարով հասունացած իրենց հերոսներին մարմնավորելու համար։

Ռեժիսորները որոշել են, որ շատ արտիստներ իրենց տարիքի համեմատ շատ երիտասարդ տեսք ունեն եւ փոխարինել են նրանց։ Դա տեղի է ունեցել հիմնականում գլխավոր հերոսների հետ:

Միլի Ալքոքին թույլ չեն տվել խաղալ 29-ամյա Ռեյնիրա Թարգարիենի դերում։ Նրան փոխարինել է Էմմա Դ'Արսին։ Ըստ NVL հրատարակության, շատ երկրպագուներ չեն գնահատել փոխարինումները. նրանք զայրացած մեկնաբանություններով հարձակում են գործել թեմատիկ ֆորումների վրա։

Փոխարինվել է նաեւ Ալիսենտա Հայթաուերը, ով մարմնավորում է Ռենյեի խորթ մորը։ Օլիվիա Կուկը կփորձի Ալիսենտի դերը, որը հասունացել է 10 տարով։



© NEWS.am STYLE