Հայտնի է դարձել հանգուցյալ Եղիսաբեթ II-ի սիրելի ֆիլմի անունը

11:23   26 սեպտեմբերի, 2022

Եղիսաբեթ II թագուհուն բազմիցս մարմնավորել են գեղարվեստական ​​ֆիլմերում եւ հեռուստասերիալներում։ Բայց պարզվել է, որ կենսագրական ժապավենները հանգուցյալ միապետի ֆավորիտները չեն, հայտնում է ФАН-ը։

Եղիսաբեթ II-ը սիրում էր դիտել «Ֆլեշ Գորդոն» ֆանտաստիկ մարտաֆիլմը, որը թողարկվել է 1980 թվականին։ Ժապավենը պատմում է Մոնգո մոլորակի բռնապետի մասին, ով ձգտում էր ոչնչացնել Երկիրը։

Ամերիկացի ֆուտբոլիստ Ֆլեշ Գորդոնը եւ նրա ընկերուհին՝ Արդենը, փորձում են կանգնեցնել նրան։

Ֆիլմում հանդես է եկել դերասան Բրայան Բլեսիդը՝ արքայազն Վալթանի կերպարում, հիշում է НСН-ը։

Արտիստի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի թագուհին ինքն է պատմել ֆիլմի հանդեպ իր սիրո մասին իրենց հանդիպման ժամանակ։ Եղիսաբեթ Երկրորդը հավելել է, որ Սուրբ Ծննդյան տոների ժամանակ թոռների հետ մարտաֆիլմ է դիտել։



© NEWS.am STYLE