Netflix-ը հրապարակել է «Դու» սերիալի 4-րդ սեզոնի թրեյլերը

12:07   26 սեպտեմբերի, 2022

Netflix հոսքային ծառայությունը ներկայացրել է «Դու» թրիլլեր-սերիալի չորրորդ սեզոնի թիզերը, ինչպես նաեւ հայտնել է նոր դրվագների պրեմիերայի ամսաթիվը։ Դրանք կթողարկվեն երկու մասով՝ սեզոնի առաջին կեսը հարթակում կհայտնվի 2023 թվականի փետրվարի 10-ին, երկրորդը՝ մարտի 10-ին։

Չորրորդ սեզոնի գործողությունները հիմնականում կծավալվեն Լոնդոնում, որտեղ շոուի գլխավոր հերոսը՝ Ամերիկայից փախած հետախույզ-մարդասպան Ջո Գոլդբերգը (մարմնավորում է Պեն Բեդջին), ըստ երեւույթին կտեղափոխվի Փարիզից։

Դերասանական կազմին միացել են Շառլոտա Ռիչին, Լուկաս Գեյջը եւ Էդվարդ Սփելիրսը։



© NEWS.am STYLE