«Տուր սեր, աղոթիր, եղիր ուժեղ, քո ուժը փոխանցիր երեխաներիդ»․ Լիլիթ Մուրադյան

11:44   26 սեպտեմբերի, 2022

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է զավակների հետ։

View this post on Instagram

A post shared by Lilit Muradyan (@lilit_d_muradyan)

Իր ինստագրամյան էջում Լիլիթը հետեւորդներին խորհուրդ է տվել փոխել օրը, մոտեցումը, միտքը։ «Ապրիր հիմա ու այս պահին, փոխիր օրդ, մոտեցումդ, միտքդ… ինքդ քեզ… տուր սեր ու մի սպասիր փոխադարձ, աղոթիր, եղիր ուժեղ, քո ուժը փոխանցիր երեխաներիդ։ Մի կանգնիր նույն տեղում ու մի սպասիր ոչ վատ, ոչ էլ լավ բանի։ Շարժվիր անվերջ, մարզիր միտքդ ու մարմինդ, լուծիր խնդիրները ըստ պահի։ Այս խոսքերն ասում եմ ինքս ինձ ամեն օր, օգնում է», - հրապարակմանը կից գրել է երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE