Netflix-ը հրապարակել է «Բրիջերթոններ»-ի պրիքվելի առաջին թրեյլերը

14:07   26 սեպտեմբերի, 2022

Netflix-ը ներկայացրել է իր առաջիկա պրիքվելի՝ «Բրիջերթոններ» սերիալի առաջին հոլովակը, որը նվիրված է թագուհի Շառլոտան: Տեսահոլովակը ներկայացվել է երեկ երեկոյան TUDUM առցանց փառատոնի շրջանակներում։ Այս մասին գրում է Variety-ն։

Սփին-օֆֆը պատմում է օրիգինալ սերիալի հերոսուհու՝ թագուհի Շառլոտայի երիտասարդության մասին։ Հրապարակված հատվածը ցույց է տալիս հերոսուհու առաջին հանդիպումը Ջորջ թագավորի հետ, որը հետագայում դառնալու է նրա ամուսինը։ Շառլոտան փորձում է մագլցել բաղեղով պատված պատը, որպեսզի փախչի տանից եւ խնդրում է Գեորգին օգնել իրեն։

Գլխավոր դերը կատարել է Ինդիա Ռիա Ամարտեյֆիոն։ Սերիալում նկարահանվել են նաեւ Աջոա Անդոխը, Ռութ Գեմելը, Միշել Ֆերլին, Քորի Միլքրիստը, Արսեմա Թոմասը եւ Սեմ Քլեմեթը։



© NEWS.am STYLE