Քսենիա Սոբչակը ծաղրել է Տիմատիին՝ Ռուսաստանից հեռանալու համար

16:21   26 սեպտեմբերի, 2022

Լրագրող Քսենյա Սոբչակը Telegram-ի իր ալիքում քննադատել է ռեփեր Տիմատիին մասնակի մոբիլիզացիայի մասին լուրերի ֆոնին Ռուսաստանից հեռանալու եւ Ուզբեկստան մեկնելու համար։

«Հերոս՝ միայն Պուգաչովային ծաղրելու գործում», - մեկնաբանել է հեռուստահաղորդավարը երաժշտի արարքը։

Ավելի վաղ Տիմատին (իսկական անունը՝ Տիմուր Յունուսով) մեկնաբանել է Ալլա Պուգաչովայի խնդրանքը՝ ամուսնու նման իրեն նույնպես օտարերկրյա գործակալ ճանաչելու վերաբերյալ եւ քննադատել աստղային ընտանիքին։ 



© NEWS.am STYLE