Ռուսաստանն այս տարի «Օսկար»-ին ֆիլմ չի առաջադրի

10:48   27 սեպտեմբերի, 2022

ՌԴ կինոակադեմիան հրաժարվել է ռուսական ֆիլմ առաջադրել «Օսկար»-ի 2022 թվականի մրցանակաբաշխությանը։ Այս մասին հայտնի է դարձել կազմակերպության կայքում արված հրապարակումից։

««Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում «Օսկար» մրցանակի համար ռուսական ֆիլմ առաջադրելու հանձնաժողովի կազմը ձեւավորվում եւ հաստատվում է Ռուսաստանի կինոակադեմիայի նախագահության կողմից։ 2021 թվականից այս հանձնաժողովի նախագահն է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Պավել Գրիգորեւիչ Չուխրայը»,- ասված է հաղորդագրությունում։

1993 թվականից ի վեր սա առաջին դեպքն է, երբ երկիրը «Օսկար»-ին ներկայացված չէ։



© NEWS.am STYLE