Netflix-ը թողարկել է «Էմիլին Փարիզում» սերիալի երրորդ սեզոնի թիզերը

19:48   27 սեպտեմբերի, 2022

Netflix սթրիմինգ ծառայությունը YouTube-ում հրապարակել է «Էմիլին Փարիզում» սերիալի երրորդ սեզոնի թիզերը։ Պրեմիերան կկայանա դեկտեմբերի 21-ին։

Սյուժեն պատմում է ամերիկուհի Էմիլիի մասին, ով մեկնում է Փարիզ եւ նոր քաղաքում արկածների է բախվում։ Առաջին սեզոնը բաղկացած էր 10 դրվագից եւ թողարկվել է 2020 թվականին։ Երրորդ սեզոնը նույնպես կունենա 10 սերիա։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ դեռահասների մասին պատմող Elite դրամատիկ սերիալի վեցերորդ սեզոնը կցուցադրվի Netflix-ով նոյեմբերի 18-ին եւ առաջիկա սերիաներում մի քանի նոր կերպարներ կհայտնվեն։



© NEWS.am STYLE