«Երանի տուն գայիր». Րաֆֆի Ալթունյանի նոր երգը Արաբո Իսպիրյանի կատարմամբ

18:43   27 սեպտեմբերի, 2022

Երգիչ Արաբո Իսպիրյանը նոր երգ է ներկայացրել՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հայկ Եղիազարյանին: Երգի տեսահոլովակը հրապարակվել է երգչի յութուբյան ալիքում:

«Երանի տուն գայիր» անվանումով երգի երաժշտության եւ բառերի հեղինակը երիտասարդ կոմպոզիտոր Րաֆֆի Ալթունյանն է: Տեսահոլովակը նկարահանել է Վահե Հարությունյանը:

«Նվիրվում է  44 օրյա պատերազմում հերոսացած՝ Հայկ Եղիազարյանին եւ բոլոր անմահացած հերոսներին:  Հայկը Զոհվել է հոկտեմբերի 2-ին՝ մարտական առաջադրանքը կատարելիս:

Ցուցաբերած արիության համար Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով», - գրված է տեսահոլովակի մեկնաբանության բաժնում:

 



© NEWS.am STYLE