Մահացել է երգիչ Բորիս Մոիսեեւը

17:54   27 սեպտեմբերի, 2022

69 տարեկանում մահացել է խորհրդային  ժամանակաշրջանի ռուս երգիչ Բորիս Մոիսեեւը, «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է նրա գեղարվեստական ​​ղեկավարը։

2010 թվականին «Голубая луна» հիթի կատարողն առաջին անգամ ինսուլտ էր տարել, իսկ երկրորդը՝ հինգ տարի անց: Հիվանդության պատճառով երգչի ձախ թեւն ու վերին շրթունքը դադարել էին շարժվել։



© NEWS.am STYLE