Deadpool ֆիլմի 3-րդ մասում Վուլվերինին կմարմնավորի Հյու Ջեքմանը

11:25   28 սեպտեմբերի, 2022

Հյու Ջեքմանը վերադառնում է Վուլվերինի կերպարին, հայտնել է դերասան եւ պրոդյուսեր Ռայան Ռեյնոլդսը:

«Այս կերպարը էպիզոդից շատ ավելի դեր կունենա»,- People ամսագրին հայտնել են աղբյուրները։

Ջեքմանը կերպարն առաջին անգամ մարմնավորել է 2000-ականներին X-men ֆիլմում՝ ընդհանուր առմամբ այն մարմնավորած լինելով ինը անգամ, այդ թվում՝ Ջեյմս Մանգոլդի 2017 թվականի «Լոգան» ֆիլմում։ Քանի որ հերոսի սցենարային գիծն ավարտված է մահվան ելքով, ենթադրվում է, որ Deadpool 3-ում գործողությունները տեղի են ունենում ավելի վաղ։

Ֆիլմը կթողարկվի 2024 թվականի սեպտեմբերի 6-ին:



© NEWS.am STYLE