Տատյանա Լազարեւան դատարանում կվիճարկ օտարերկրյա գործակալի իր կարգավիճակը

12:17   28 սեպտեմբերի, 2022

Հեռուստահաղորդավարուհի Տատյանա Լազարեւան Արդարադատության նախարարության դեմ հայց է ներկայացրել Զամոսկվորեցկի դատարան՝ օտարերկրյա գործակալի կարգավիճակը վիճարկելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է StarHit-ը։

Դատական առաջին նիստը նշանակված է հոկտեմբերի 3-ին:

Հուլիսին հայտնի էր դարձել, որ ՌԴ արդարադատության նախարարությունը Տատյանա Լազարեւային ներառել է օտարերկրյա գործակալի գործառույթներ կատարող անձանց ցանկում։ Նշված է, որ դերասանուհու «քաղաքական գործունեության իրականացման» ֆինանսավորման աղբյուրը Ուկրաինան է։



© NEWS.am STYLE