«Իշխանություն II» ֆիլմը շուտով էկրաններ կբարձրանա

12:59   28 սեպտեմբերի, 2022

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում հրապարակել է «Իշխանություն II» ֆիլմի շապիկի նկարը:

View this post on Instagram

A post shared by Mher Mkrtchyan (@mher_a_mkrtchyan)

Հրապարակված լուսանկարում ֆիլմի գլխավոր հերոսներն են:

«Հայրենիքի, սիրո, կորստի, արժանապատվության, խենթերի ու Բոլորի մասին... Իշխանություն II, շուտով», - լուսանկարը մակագրել է Մհեր Մկրտչյանը:

Ֆիլմում նկարահանվել են Անի Ղազարյանը, Սերգեյ Շակուրովը, Լեւս Դավթյանը, Սիրանուշ Լազյանը, Շանթ Հովհաննիսյանը եւ Արմինե Անդրեասյանը:

Ավելի վաղ ռեժիսորն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին, Երեւանում տեղի ունեցող հանրահավաքներին։

«Չգիտեմ էս պատմության ավարտը, չեմ տիրապետում քաղաքական տեխնոլոգիաներին: Հասարակ ռեժիսոր եմ: Բայց հստակ գիտեմ մի  բան:

Հիմա գտնվի մեկը ով մարդկանց, ով հայերի մասին կասի, որ անթասիբ անինքնքսեր են, անհայրենասեր են......

Ով ուզում ա լինի` ընտրյալ պատգամավոր կամ պայքարի իմիտացիայի վարպետ....

Կլսի իմ անկեղծ կարծիքը իր ու իր նմանների տեսակի և էության մասին», - գրել էր ռեժիսորը:



© NEWS.am STYLE