Բորիս Էյֆմանի բալետի թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երեւանում (ֆոտո)

16:11   28 սեպտեմբերի, 2022

Հոկտեմբերի 5-ին եւ 6-ին «Հայֆեստ» 20-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնի ծրագրի շրջանակում Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Սանկտ-Պետերբուրգի Բորիս Էյֆմանի անվան պետական ակադեմիական թատրոնի «Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» բալետը։ Այն նվիրված է մեծ քանդակագործներ Օգյուստ Ռոդենի եւ նրա աշակերտուհի, սիրեկան ու մուսա Կամիլա Կլոդելի ճակատագրին ու ստեղծագործական գործունեությանը։ 

photo2.jpg (87 KB)

Նրանց սիրո պատմությունը ողբերգական է։ 15 տարի Ռոդենն ու Կլոդելը եղել են մեկ զգայական և ստեղծագործ ամբողջություն։ Այնուամենայնիվ, արտիստների միջեւ եղած անջրպետը մահացու հարված է հասցնում Կամիլիայի հոգեկան առողջությանը եւ դառնում նրա մահվան պատճառ: 

«Մարմնի լեզվով այս ներկայացման մեջ մենք խոսում ենք կրքի, ներքին պայքարի, հուսահատության մասին՝ մարդկային ոգու կյանքի բոլոր այն երեւույթների մասին, որոնք փայլուն կերպով պատկերված են Ռոդենի եւ Կամիլայի կողմից բրոնզով եւ մարմարով: Քարի մեջ սառած պահը վերածել մարմնի շարժումների անզուսպ, էմոցիոնալ հագեցված հոսքի՝ ահա թե ինչին էի ես ձգտում նոր բալետ ստեղծելիս»,- նշում է Բորիս Էյֆմանը։

poster.jpg (103 KB)

«Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» բեմադրության պրեմիերան կայացել է 2011 թվականին Սանկտ Պետերբուրգում, որից հետո այն ներկայացվել է Նյու Յորքի, Փարիզի, Լոնդոնի, Մադրիդի, Բուդապեշտի, Վիեննայի, Բեռլինի, Պեկինի, Մոսկվայի եւ այլ քաղաքների թատերաբերմերում։ Ներկայացումն արժանացել է «Golden Mask» և «Golden Soffit» մրցանակներին։

photo4.jpg (89 KB)

photo1.jpg (110 KB)



© NEWS.am STYLE