2023-ին լույս կտեսնի Թոմ Հենքսի առաջին վեպը

12:32   29 սեպտեմբերի, 2022

Հաջորդ տարի լույս կտեսնի ամերիկացի դերասան եւ պրոդյուսեր Թոմ Հենքսի առաջին վեպը, հայտնում է People ամսագիրը:

The Making of Another Major Motion Picture Masterpiece վերնագրով գիրքը խանութներում կհայտնվի 2023 թվականի մայիսի 9-ին:

«Այս գրքում յուրաքանչյուր կերպար անում է որեւէ բան, ինչըը ես զգացել եմ ֆիլմեր նկարահանելիս, ինչպես նաեւ փիլիսոփայություն բացահայտելիս կամ կարեւոր դասեր քաղելիս»,- ասել է դերասանը։



© NEWS.am STYLE