News.am Style-ը ներկայացնում է հայ զինվորին նվիրված 5 երգ

13:37   29 սեպտեմբերի, 2022

News.am Style-ը ներկայացնում է հայ զինվորին եւ իր սխրանքներին նվիրված 5 երգ, որոնք պետք է լսել:

«Զինվորի երգը»

Երգը ներյակացվել է 2013 թվականին: Այն երգիչ եւ երգահան Արմեն Մովսիսյանի հեղինակային ստեղծագործությունն է:

«Ախպերս ու ես»

Երգը եւ հոլովակը ներկայացվել է Սեւակ Ամրոյանի կողմից՝ 2014 թվականին, սակայն այն ավելի հին պատմություն ուն. դրա հեղինակը Աշոտ Բեգոյանն է: Երգի՝ Սեւակի կողմից ներկայացված տարբերակի մշակումն արել է Զարեհ Քեշիշյանը, իսկ գործիքավորումը՝ ԴերՀովան: Տեսահոլովակի հեղինակը Արվին Քոչարյանն է:

«Հայ Զինվոր»

Երգը եւ հոլովակը ներկայացվել են 2013 թվականին՝ Քրիստինե Պեպելյանի կողմից: Երգի երաժշտության եւ բառերի հեղինակը երգիչ եւ կոմպոզիտոր Րաֆֆի Ալթունյանն է: Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արթուր Աղոյանը:

«Մերօրյա հերոսին» (Բալլադ զինվորի մասին)

Երգը հրապարակվել է 2015 թվականի գարնանը եւ նվիրված է նախորդ տարվա օգոստոսին հայ-ադրբեջանական սահմանին զոհված հայ զինվորների հիշատակին, որոնք իրենց կյանքի գնով կանգնեցրել են թշնամու դիվերսիան:

Երգը կատարվել է տարբեր երգիչների կողմից. այն առաջինը կատարել են Ալիսա Դարբինյանն ու Տիգրան Պետրոսյանը: Երգի երաժշտության հեղինակը Ռիտա Սարգսյանն է, իսկ խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանը:

Երգը կատարել են նաեւ Սոնա Ռուբենյանն ու Տիգրան Կախվեջյանը:

«Հերոս զինվոր»

Երգը, որը նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած հերոս տղաներին, ներկայացվել է 2020 թվականի նոյեմբերին:

Երգի հեղինակը երգիչ եւ կոմպոզիտոր Րաֆֆի Ալթունյանն է, գործիքավորումը՝ Հայկոյինը: Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը:

Երգը կատարում են Միհրան Ծառուկյանը, Հայկոն, Սեւակ Ամրոյանը եւ Էրիկ Կարապետյանը:



© NEWS.am STYLE