Քիմ Քարդաշյանը ներկայացրել է տան աքսեսուարների հավաքածուն

19:13   29 սեպտեմբերի, 2022

Քիմ Քարդաշյանը շարունակում է ընդլայնել իր բիզնես կայսրությունը եւ պատրաստվում է թողարկել տան աքսեսուարների իր հավաքածուն, որոնք կներկայացվեն SKKN մաշկի խնամքի ապրանքանիշի ներքո։ Այդ մասին գրում է Hypebae-ն։

Տան աքսեսուարների սեփական հավաքածուն ստեղծելու գաղափարը Քիմի մոտ ծագել է կոսմետիկայի շարքի վրա աշխատելիս։ SKKN-ի բոլոր ապրանքները ներկայացված են բեժ եւ մոխրագույն երանգների մինիմալիստական ​​շշերով՝ առանց պիտակների եւ ավելորդ դեկորի։

դֆգհյ.JPG (38 KB)

«Երբ մտածում էի փաթեթավորման դիզայնի մասին, ուզում էի, որ յուրաքանչյուր իր ներդաշնակ տեսք ունենա իմ տանը», - ասել է Քիմը:

Ինտերիերի դեկորների հավաքածուն կլինի նույն մինիմալիստական ​​էսթետիկայի մասը։ Հավաքածուն ներառում է բետոնից պատրաստված հինգ իր՝ զարդասեղան, տարբեր ձեւի երկու տարա, անձեռոցիկի տուփ եւ աղբաման:



© NEWS.am STYLE